Երեկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով քրեադատավարական գործընթաց է սկսվել, հաղորդումներ են տրվել ոստիկանության բաժնում, և իմ կողմից արդեն հանձնարարվել է, որ այդ նյութերը փոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն՝ դատավարական հետագա ընթացքն ապահովելու համար: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նա նշեց, որ միջադեպի կապակցությամբ քրեական գործ դեռևս չի հարուցվել, ուստի ձերբակալվածներ լինել չեն կարող:
Գլխավոր դատախազն ասաց, որ միջադեպի վերաբերյալ կարծիք հնչեցնել չի կարող, որպեսզի չկաշկանդի դատավարական սուբյեկտներին:
Հարցին՝ արդյոք այդ միջադեպը երկրում քաոսային իրավիճակ ստեղծելու սադրանքի փո՞րձ է, Ա.Դավթյանը պատասխանեց. «Սադրանքի մասով չեմ կարող ասել, բայց դիտարկում անեմ՝ պատասխանատվության շունչը մոտենալիս՝ ցանկացածն էլ փորձում է պաշտպանական միջոցներ ձեռնարկել»: