Թարմ գյուղմթերքից մինչև տեքստիլ արտադրանք և կոնյակ, նաև առաջիկայում հասնող ծիրան. բիզնեսն ինչ բեռ էլ առաջարկի՝ Հայաստանից հնարավոր է արագ ռուսաստանյան շուկա հասցնել:
Արտահանումը ոչ թե Լարսով՝ բեռնատարով է, այլ օդանավով: Նախկինում կանոնավոր չվերթերով կազմակերպվող ավիացիոն բեռնափոխադրումը Utair-ը հայաստանյան գործընկերոջ հետ սկսել է իրականացնել չարտերի միջոցով: Առաջին խմբաքանակը Ռուսաստան են տարել ապրիլի 24-ին, երկրորդ թռիչքը նշանակված է մայիսի 5-ին: