Դատախազությունը ստուգում է վարչապետի մամուլի քարտուղարի հայտարարությունը: Մանե Գևորգյանը նշել էր, որ կառավարության տվյալով Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն ապօրինի փայաբաժիններ է ունեցել «Յուքոմ», «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։