Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր թեստավորվել են բուժհաստատություններում բուժվող նոր կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացիները:
Նրանցից երկուսի մոտ փորձանմուշի պատասխանը դեռ դրական է, այսինքն՝ նրանք կշարունակեն բուժումը, իսկ երրորդ քաղաքացու հետազոտության արդյունքը բացասական է եղել:
Եթե 24 ժամ հետո իրականացված կրկնակի թեստավորման պատասխանը կրկին բացասական լինի, ապա նա կհամարվի բուժված և դուրս կգրվի:
Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 5-ն արդեն առողջացել են: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին: