Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է նախագահի ընտրություններում իր հիմնական մրցակից Մասիս Մայիլյանի հետ:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Հանրապետության կառավարման հիմքում դնելով հանրային և քաղաքական միասնականությունն ու համերաշխությունը՝ այսօր հանդիպել եմ ԱՀ արտաքին գործերի նախարար և վերջին համապետական ընտրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հետ։
Քննարկել ենք մեր հայրենիքի առաջ ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին և տարածաշրջանում վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցեր։ Մեր երազանքների Արցախի կառուցման հետագա գործընթացներում կարևորել ենք երկրում փոխադարձ հարգանքի ու համերաշխության լիակատար մթնոլորտի ստեղծումը»,- ասված է ԱՀ-ի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի գրառման մեջ: