Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ աշխարհում տնտեսական սահմանափակումների ու էներգակիրների համաշխարհային պահանջարկի կտրուկ կրճատման ֆոնին ածխաթթու գազի արտանետումների քանակի նվազումը ռեկորդային ցուցանիշի է հասել: Այս մասին տեղեկացնում է Էներգիայի միջազգային գործակալությունը՝ գրում է Reuters գործակալությունը:
Աշխարհում կարանտինային խստացված ռեժիմի և սահմանափակումների պայմաններում ածխաթթու գազի արտանետումները կրճատվել են 8 տոկոսով, ինչը, մասնագետների հավաստմամբ, ռեկորդային ցուցանիշ է: