ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Ադեկվադ կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին նյութեր են նախապատրաստվել, որոնք գլխավոր դատախազի հանձնարարությամբ փոխանցվել են ՀՔԾ: Քրեական գործ այս պահին հարուցված չէ՝ գլխավոր դատախազն է հայտնում:
Տեղի ունեցած միջադեպն ատելության խոսքի ու բռնության կոչերի տարածման հետևանք է, այսօր հայտատարել է Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և նշել, որ իրենց քաղաքական թիմը մերժում է բռնությունը: