COVID-19-ը լաբորատորիայում չի ստեղծվել: Այս մասին հայտարարել են Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրենի գրասենյակից՝ գրում է РИА Новости-ն:
«Բազմաթիվ գիտնականների հետ համաձայնության եկած հետախուզական համայնքը կարծում է, որ կորոնավիրուսը չի ստեղծվել մարդու կողմից և գենետիկական փոփոխությունների չի ենթարկվել»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու պետքարտուղար Մայք Փոմփեոն Չինաստանին բազմիցս մեղադրել են վարակի վերաբերյալ տվյալները թաքցնելու և ոչ թափանցիկ աշխատելու համար: