Երթևեկության անվտանգության ապահովման և կազմակերպման նկատառումով 2020 թ. ապրիլի 30-ից մայրաքաղաքի ևս 4 փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն.
Մոլդովական փողոց՝ հ. 27/7,
Նորագավիթ 1-ին փողոց 6-րդ փողոցների հատման մասում,
Գլինկայի փողոց՝ հ.19,
Մ. Բաբաջանյան փողոց՝ հհ.46, 146։
Նշված հետիոտնային անցումներում, ինչպես նաև՝ Արշակունյաց պողոտա հհ.12,15, Աճառյան փողոց քարի մոտ, Լենինգրադյան փողոց հ.10, Թբիլիսյան խճուղի հ.73/2, Քանաքեռցու փողոց հ.117 հասցեներում տեղակայվել են «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներ, որոնք կգործարկվեն առաջիկայում։ Այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով։
Միաժամանակ աշխատանքներ են տարվում՝ Բաղրամյան պողոտա - Երզնկյան փողոց խաչմերուկում և Զ. Քանաքեռցու փողոց հհ. 63, 65 հասցեներում առկա հետիոտնային անցումներում «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտների տեղակայման ուղղությամբ։