ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ 9-րդ ծրագրով, որը վերաբերում էր այն երեխաներին, որոնց ծնողները չեն աշխատում, ընթացակարգի փոփոխություն և պարզեցում են եղել: Քաղաքացիները կարող են նորից դիմել:
«9-րդ ծրագրով 130 հազարից ավելի երեխայի համար նախատեսված գումարը փոխանցվել է բանկեր, սա ծրագրի ընդհանուր շահառուների գրեթե կեսն է»,- նշեց Բաթոյանը:
Բաթոյանը նաև խնդրեց շահառուներին՝ բանկեր մոտենալ հեռախոսահամարին հաղորդագրություն ստանալուց հետո: Սա արվում է բանկերում հերթերից խուսափելու համար՝ նշեց նախարարը:
Նախարարը խնդրեց 4-րդ և 7-րդ ծրագրի շահառուներին անձը հաստատող փաստաթղթերով գնալ բանկեր և ստանալ իրենց հասանելիք գումարը: