Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ վարակվել է կորոնավիրուսով և գնում է ինքնամեկուսացման:
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, հենց նոր հայտնի դարձավ, որ իմ կորոնավիրուսի թեստը դրական է: Պահանջվում է, որ ես մեկուսանամ և հետևեմ բժիշկների ցուցումներին: Դա անհրաժեշտ է գործընկերներիս անվտանգության համար»,- ասել է Միշուստինը: Վարչապետի ու Պուտինի զրույցը տեղի է ունեցել հեռավար: