Ըստ ապրիլի 29-ի տվյալների՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 6 դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 517-ի, կա 6 մահ, 168 հիվանդ առողջացել է:
Միաժամանակ, այսօրվանից Վրաստանի բոլոր չորս խոշոր քաղաքներում` Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումիում և Քութայիսիում, կրկին արգելվում է բոլոր տեսակի տեղաշարժը, մուտքն ու ելքը: Պարետային ժամը Վրաստանում, հավանաբար, կտևի մինչև մայիսի 22-ը:
Վրաստանի Առողջապահության նախարարությունն էլ վրացական «Սոլեմարտ» ընկերության հետ 30 000 արագ թեստեր գնելու պայմանագիր է կնքել: Պեկինից էլ հատուկ չվերթով Վրաստան է բերվել 52 տոննա բեռ, այդ թվում`40 հազար կորոնավիրուսի ախտորոշման PCR թեստ, 20 հազար հակամարմինների թեստ, ինչպես նաև պաշտպանիչ սարքավորումներ: