Չինաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդներից մի քանիսը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ թաքնվել են Պեկինի արվարձաններից մեկում հիմնված՝ խիստ հսկվող համալիրում, որը փակ է հասարակ քաղաքացիների համար: Այս մասին հայտնի է դարձել Daily Mail-ին:
Տարածքում կան կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի ղեկավար Սի Ցզինպինի առանձնատներ:
Չինաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը: Պետական լրատվամիջոցները նույնպես չեն անդրադարձել այս թեմային: