ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածու Ջո Բայդենին ավելի վաղ ներկայացվել էր սեռական ոտնձգությունների մեղադրանք, իսկ այսօր հայտնվել են գործով նոր վկաներ: ԱՄՆ նախկին փոխնախագահին նման հարցով մեղադրում է նրա նախկին օգնական Թարա Ռիդը, գրում է The Washington Post-ը:
Բայդենի սեռական ոտնձգությունները հաստատող վկաները Ռիդի հարևանուհին է և սենատորի գրասենյակի նախկին աշխատակցուհին: Ըստ Ռիդի՝ նախկին փոխնախագահի հետ կապված տհաճ միջադեպը տեղի է ունեցել 90-ականներին:
Ի դեպ, Բայդենն այսօր ԱՄՆ նախագահ Թրամփի լուրջ միցակիցն է նախագահական ընտրապայքարում, և նրա թեկնածությունն են պաշտպանում ԱՄՆ նախկին պետքարտուղար, դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ու Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: