Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի էջով հայտնել է, որ Վարդենիս խոշորացված համայնքի Այրք բնակավայրի գյուղատնտեսական կոոպերատիվը պետական ծրագրի կողմից ստացել է անվավոր նորագույն երեք տրակտոր, որոնք արդեն կօգտագործի գարնանացանի և տարվա գյուղատնտեսական այլ աշխատանքների համար: Մարզպետը հայտնել է նաև, որ ընդհանուր առմամբ կջրարբիացվի մոտ 4 հազար հեկտար արոտ: Նույն ծրագրի շրջանակներում Ճամբարակ քաղաքի, Այգուտ, Աղբերք, Սեմյոնովկա, Լճաշեն, Սարուխան, Վարդենիկ, Շատվան, Արծվանիստ գյուղերի կոոպերատիվները կստանան նորագույն գյուղատնտեսական տեխնիկաներ:
«Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Այրք բնակավայրի գյուղատնտեսական կոոպերատիվը պետական ծրագրի կողմից ստացել է անվավոր նորագույն երեք տրակտոր, որոնք արդեն կօգտագործի գարնանացանի եւ տարվա գյուղատնտեսական այլ աշխատանքների համար: Բացի գյուղտեխնիկայի տրամադրումը, Այրքում նախորդ տարի պետության կողմից իրականացվել է արոտների ջրարբիացման ծրագիր: Կառուցվել է 1 խմոց, փարախ եւ անասնապահի տնակ: Ներդրվել է շուրջ 60 միլիոն դրամ: Նախօրոք կոոպերատիվը ստացել էր ծրագրով նախատեսված գյուղգործիքները, այնպես որ, հիմա արդեն տրակտորները կարող են ծառայություններ մատուցել տնտեսություններին:
Մոտակա ամիսներին արոտների ջրարբիացման ծրագրեր կիրականացվեն Խաչաղբյուրում, Շատվանում, Ներքին Գետաշենում և Սեմյոնովկայում: 3 խմոց կտեղադրվի Խաչաղբյուրում, 2 խմոց՝ Շատվանում, մեկական՝ Ներքին Գետաշենում և Սեմյոնովկայում: Ընդհանուր առմամբ կջրարբիացվի մոտ 4 հազար հեկտար արոտ: Նույն ծրագրի շրջանակներում Ճամբարակ քաղաքի, Այգուտ, Աղբերք, Սեմյոնովկա, Լճաշեն, Սարուխան, Վարդենիկ, Շատվան, Արծվանիստ գյուղերի կոոպերատիվները կստանան նորագույն գյուղատնտեսական տեխնիկաներ»,- ասված է մարզպետի գրառման մեջ: