Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ երկուշաբթիից բոլոր մարզիկները կարող են վերսկսել մարզումները։ Սկզբնական շրջանում նրանք մարզվելու են անհատական ծրագրով։
Օրերս հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալը» նախատեսում է մայիսի 4-ին վերսկսել մարզումները։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։
Հիշեցնենք նաև, որ Իսպանիան Եվրոպայում ամենից շատ վարակակիրներ ունեցող երկիրն է: Այստեղ արձանագրվել է 232,128 մարդու վարակի դեպք, որոնցից 123,903-ը արդեն հասցրել են ապաքինվել, իսկ 23.822 մարդ մահացել է: