ճապոնացի լրագրող Իշիմարուն The Guardian-ին այն կարծիքն է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ամենայն հավանականությամբ, թաքնվել է կորոնավիրուսային վարակից:
«Կա մի տեսություն. նա կա՛մ վարակված է կորոնավիրուսով, կա՛մ նրա շրջապատից ինչ-որ մեկը վարակված է, հետևաբար Կիմ Չեն Ընը թաքնվում է»,- ասել է լրագրողը:
Իշիմարուն ենթադրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ապաստանել է երկրի հարավ-արևելքում գտնվող Վոնսան քաղաքում, քանի որ այնտեղ գնացք է ուղարկվել: Միևնույն ժամանակ, լրագրողը չի բացառել, որ դա Կիմ Չեն Ընի խորամանկ ծրագիրն է, նա «բոլորին մատի շուրջ պարեցրել է»:
Կիմ Չեն Ընը հանրությանը չի երևացել ապրիլի 11-ից, իսկ ապրիլի 15-ին բաց է թողել Կիմ Իր Սենի ծննդյան տոնակատարությունը, ինչն էլ հիմք է հանդիսացել պետության ղեկավարի հնարավոր հիվանդության մասին լուրերի տարածմանը: