Միացյալ Նահանգներում և, հավանաբար, ամբողջ աշխարհում, գրանցվել է COVID-19-ով շան վարակվելու առաջին դեպքը: Ըստ New York Post-ի՝ վարակված շանը հայտնաբերել են Հյուսիսային Կարոլինայում, չորս հոգուց բաղկացած ընտանիքում:
Շան տերերը բժշկին հայտնել են, որ կենդանին հազում էր և հրաժարվում սննդից: Ընտանիքն ունի ևս մեկ շուն ու կատու, բայց նրանք վարակված չեն: Առողջ է նաև ընտանիքի դուստրը, հիվանդ հոր, մոր և որդու վիճակի մասին ստույգ տեղեկություններ չկան: