Ապրիլի 28-ին իրականացվեց Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը, որով Հայաստան մեկնեցին 119 ՀՀ քաղաքացիներ և ՀՀ մուտքի իրավունք ունեցող 25 Ուկրաինայի քաղաքացիներ (ընդամենը 144 հոգի)։
«Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում Ուկրաինայի հայերի միությանը և անձամբ ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանին՝ երկու ուղղությամբ թռիչքի ֆինանսական ծախսերը հոգալու և դեսպանության հետ համախմբված՝ կազմակերպչական հարցերը լուծելու համար (Ovakim Arutyunyan): Մեր ուժը մեր միասնության մեջ է։
Հսկայական ծավալի աշխատանք են կատարել ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը (Մարինե Հայրապետյան), Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և պատվավոր հյուպատոսների գրասենյակները։
Շնորհակալ ենք նաև մեր ուկրաինացի գործընկերներին, նաև դիվանագետներին, և, իհարկե, SkyUp ընկերությանը։
Նշենք, որ Երևանից Կիև ժամանեց Ուկրաինայի և Հայաստանի 151 քաղաքացի»,- ասված է Ուկրաինայում ՀՀ դեսպանության տարածած հայտարարության մեջ։