Այս տեսանյութը վերնագրել ենք «Հայրենիքի կանչով»: Սա պատմություն է օտար հողում ծնված, հայրենիքում ապրելու հույսով մեծացած մարդու մասին, որը Հայաստանը սիրում էր անգամ այն ժամանակ, երբ չէր էլ տեսել: Այժմ համոզված է՝ այստեղ է իր տունը: Սա նաև հայրենասիրության դաս է:
Լիբանանահայ արվեստագետ Գրիգոր Դարակչյանը՝ Կոկոն, հայրենիքում է: