Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Երանոս գյուղում հաստատվել է «Խմելու ներտնտեսային ջրամատակարարման ցանցի 3-րդ փողոցի սկզբնամասից մինչև 3-րդ փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 3 տան մոտի հատվածի, 7-րդ փողոցի սկզբնամասից մինչև 7-րդ փողոցի թիվ 16 տան մոտի հատվածի հիմնանորոգման» սուբվենցիոն ծրագիրը:
2020 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում հաստատվել է «Խմելու ներտնտեսային ջրամատակարարման ցանցի 3-րդ փողոցի սկզբնամասից մինչև 3-րդ փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 3 տան մոտի հատվածի, 7-րդ փողոցի սկզբնամասից մինչև 7-րդ փողոցի թիվ 16 տան մոտի հատվածի հիմնանորոգման» սուբվենցիոն ծրագիրը: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 25 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Ջրատարի հիմնանորոգման արդյունքում կբարելավվի շուրջ 600 ընտանիքի ջրամատակարարումը: Շինարարական մրցույթը ապրիլի 29-ից արդեն հայտարարված է: