Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատեց համաճարակաբանական իրավիճակի հետ կապված կառավարության կարանտինային ծրագիրը: Սենատն իր կարծիքը կհայտնի հաջորդ շաբաթ:
Վարչապետ Էդվարդ Ֆիլիպի ներկայացրած պլանը նախատեսում է սահմանափակող միջոցների մեծ մասը չեղյալ համարել մայիսի 11-ից, իսկ մնացածը՝ հունիսի սկզբին: Կարանտինի ընդդիմախոսները կարծում են, որ երկիրը դեռ պատրաստ չէ դրան:
Մադրիդը նույնպես պատրաստ է սահմանափակումները մեղմացնելու փուլային ծրագրին, որը կավարտվի մինչև հունիսի վերջ: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի խոսքով՝ երկիրն արդեն անցել է համաճարակի գագաթնակետը և այժմ անկման գործընթացում է: Առաջին փուլում՝ մայիսի 4-ից, թույլատրվելու է բացել ռեստորանները, հետագայում կբացվեն փոքր խանութները, հյուրանոցները, ինչպես նաև բարերի և սրճարանների տանիքները:
Հունաստանի կառավարությունը հրապարակել է նորմալ կյանքին անցնելու հիմնական փուլերը: Խանութների մեծ մասը կբացվի մայիսի 11-ին, իսկ մի քանիսը՝ մայիսի 4-ին: Հունիսի 1-ից Աթենքը նախատեսում է վերաբացել սրճարանները, ռեստորաններն ու որոշ հյուրանոցներ: Քաղաքացիները հնարավորություն կունենան մասնակցել եկեղեցական ծառայություններին մայիսի 17-ից: Հունաստանի միջնակարգ դպրոցների բարձր դասարանի դասերը կվերսկսվեն մայիսի 11-ին, իսկ մեկ շաբաթից այլ դասարանների դասերը: Նախակրթարաններն ու մանկապարտեզներն առայժմ փակ կմնան:
Պորտուգալիան մտադիր է վերացնել արտակարգ դրությունը մայիսի 2-ին: Բայց իշխանությունները նախազգուշացրել են, որ համաճարակն ավարտված չէ, և նախազգուշական միջոցները դեռ անհրաժեշտ են, իսկ տնտեսության վերականգնումը դանդաղ և աստիճանական կլինի: