Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հարսնացու Քերի Սայմոնդսը տղա է լույս աշխարհ բերել:
Վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի խոսքով՝ առողջ երեխա է ծնվել, մայրն ու նորածինը շատ լավ են զգում:
Քերրի Սայմոնդսը 24 տարով երիտասարդ է Բորիս Ջոնսոնից: Նրանք առաջին չամուսնացած զույգն են Բրիտանիայի պատմության մեջ, որոնք ապրել են վարչապետի նստավայրում՝ Դաունինգ 10 փողոցում:
Սա Ջոնսոնի երկրորդ ամուսնությունն է: Առաջին կնոջից նա չորս երեխա ունի: 2018 թվականին նրանք հայտարարեցին իրենք բաժանության մասին:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ վարչապետը կարող է լինել նաև արվեստաբան քննադատ Հելեն Մակինիթայրի ապօրինի երեխայի հայրը: Ինքը ՝ Ջոնսոնը, 2019 թվականին հրաժարվել է ուղղակի պատասխանել այն հարցին, թե քանի երեխա ունի: