Մի շարք լրագրողներ կապվել են ինձ հետ և խնդրում են մեկնաբանել վերջին մեկ ժամվա ընթացքում մամուլում ակտիվորեն տարածվող տեղեկությունը, թե իբր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին այս գիշեր կանչել են Կառավարություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և ցուցումներ տվել: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը:
«Տարածվող տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը. ՀՀ վարչապետը և ԲԴԽ նախագահը չեն հանդիպել:
Տարաբնույթ մեկնաբանությունների և շահարկումների սիրահարների համար էլ ավելացնեմ, որ Կառավարության ղեկավարը չի կարող Դատական իշխանության ղեկավարին ցուցում տալ:
ԶԼՄ հարգելի գործընկերներ, հորդորում եմ ձեր թանկագին ժամանակը չծախսել մեկնաբանություններ խնդրելով մի բանի մասին, որ գոյություն չունի»,- գրել է նա: