Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է նախօրեին Սիրիայի Աֆրին շրջանում տեղի ունեցած հարձակումը։
Ապրիլի 28-ին Աֆրինում պայթեցրել էին ականապատ ավտոցիստեռնը, ինչի հետևանքով 40 մարդ է մահացել, այդ թվում՝ 11 երեխա, 47 մարդ էլ վիրավորվել է։ Անկարան պնդում է, որ պայթյունի հետևում կանգնած են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցությունը և Սիրիայի քրդական միավորումները։
Չավուշօղլուն կատարվածի համար պատասխանատու է համարել նաև այն ուժերին, որոնք աջակցում են, իր բնութագրմամբ, ահաբեկչական կազմակերպություններին: