ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով բերման է ենթարկվել 3 անձ, այդ թվում՝ Արթուր Դանիելյանը, որն այնուհետև տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Նշենք, որ Արթուր Դանիելյանն այս պահին գտնվում է «էրեբունի» բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք` ավելի վաղ ոստիկանությունը ստացել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ահազանգը «Ադեկվադ» շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ: