Խորհրդարանն այսօր 101 կողմ և 17 դեմ ձայներով ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի օրենքում փոփոխությունների օրենսդրական նախագիծը։
Հիշեցնենք, որ նախագծի նպատակը համարժեքորեն համավարակի ազդեցությանը հակադրյալներ ստեղծելն է, քանի որ արտաքին շոկերն իրենց ազդեցությունն են ունեցել նաև Հայաստանի տնտեսության վրա։
Քվեարկության դրվող հաջորդ հարցը, Սահմանադրության 120-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ընդունվեց պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» փոփոխությունների օրենսդրական նախագիծը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծերի փաթեթը ընդունվեց կողմ 118, դեմ 16, ձեռնպահ 16 ձայներով։
Հիշեցնենք, որ օրինագծով պետական կառավարման համակարգի և կառավարչական իրավահարաբերությունների համատեքստում առաջարկվում է հստակեցնել պարետի և պարետատան դերը, պարետի կողմից ընդունվող ակտերի բնույթը։
Խորհրդարանն այսօր նաև կողմ 117, ձեռնպահ 2 ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական նախագիծը և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխությունների օրենսդրական փաթեթը։
Հիշեցնենք, որ նախագծով 2020 թվականի մարտի 16-ից ծագած աշխատանքային հարաբերությունների, վեճերի նկատմամբ կիրառելի են դառնում Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները։