Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է՝ 3-5%-ի սահմաններում: Ըստ Թորոսյանի՝ հաջողվել է որոշակիորեն հարթեցնել աճի կորը:
Նաև սահմանափակումների թուլացմանը զուգընթաց՝ առավել մեծ անձնական պատասխանատվություն է պետք դրսևորել վարակի տարածումը կանխարգելելու համար:
«Սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վտանգ չկա վարակվելու և վարակելու ուրիշներին, հատկապես մեր տարեց և քրոնիկական հիվանդություններով հարազատներին»,- մեկնաբանել է նախարարը: