Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խիստ սահմանափակումները կսկսեն թուլացվել մայիսի 11-ից: Կարանտինային ռեժիմը մեղմելու ժամկետների մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը՝ նշելով, որ այդ ժամանակ դիմակների քանակը բավարար կլինի:
«Մենք առաջարկում ենք մայիսի 11-ից մանկապարտեզների ու տարրական դպրոցների աստիճանաբար վերաբացում Ֆրանսիայում: Երկրորդ փուլով մենք կվերաբացենք քոլեջները, որտեղ սովորում են 11-12 տարեկան երեխաները: Ավագ դպրոցների վերաբացման որոշումը կկայացնենք հունիսի սկզբին»:
Ֆրանսիայի վարչապետը հայտնել է, որ որոշում կկայացվի մայիսի վերջին վերաբացել նաև բարերը, սրճարաններն ու ռեստորանները: Կառավարության ղեկավարն առանձնացրել է ճգնաժամի հաղթահարման ռազմավարական երեք քայլ՝ պաշտպանում, թեստավորում և մեկուսացում: