Վրաստանում կորոնավիրուսով վարակի 14 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում կազմում է 511՝ նշված է Վրաստանի կառավարության կայքում:
Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 156 մարդ, մահացել՝ 6-ը:
Այժմ կարանտինային գոտում է գտնվում 5107 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 534 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Ընդհանուր հաշվարկով, Վրաստանի տարբեր շրջաններում գործող կլինիկաներում այժմ կորոնավիրուսից բուժվում է 352 պացիենտ: