Պարետի որոշմամբ երկարաձգվել է Վարդենիս քաղաքի մուտքի ու ելքի համար սահմանված հատուկ ռեժիմը՝ տեղեկացրել է Գեղարքունի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում:
«ՀՀ պարետի` ապրիլի 21-ի N 48 (https://www.gov.am/files/docs/4033.pdf) որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ:
Փոփոխության համաձայն՝ Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 3-ը` ժամը 23:59-ը»,- ասված է մարզպետի գրառման մեջ։