Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 6411 մարդ: Այսպիսով, ՌԴ-ում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 93.558-ի: Այս մասին հայտնել են ՌԴ-ում կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости-ն:
«Վերջին մեկ օրում Ռուսաստանի 83 տարածաշրջաններում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 6411 նոր դեպք»:
Վարակակիրների թվով Ռուսաստանն անցել է Իրանից, որտեղ արձանագրվել է վարակի 91.472 դեպք: