Սևանի համայնքապետարանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ կորոնավիրուսի մեկ դեպք է արձանագրվել քաղաքում և հորդորել է մնալ տանը, տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները, հետևելով պարետատան ցուցումներին և առողջապահության նախարարության հրահանգներին։
«Հարգելի համաքաղաքացիներ
Չնայած Սևան համայնքում շուրջ երկու ամիս իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին` հաստատվել է կորոնավիրուսի վարակի 1 դեպք:
Մեր համաքաղաքացու մոտ թեստավորման արդյունքը եղել է դրական:
Տեղեկացնում ենք, որ իրականացվում են համապատասխան միջոցառումներ տվյալ անձի շփման շրջանակը ճշտելու, ինչպես նաև շփվածների, ընտանիքի անդամների մեկուսացման աշխատանքները կազմակերպելու համար:
Նոր կորոնավիրուսային հիվանդության հետագա տարածումից խուսափելու համար հորդորում ենք` մնալ տանը, տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, խուճապի չմատնվել՝ պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները, հետևելով պարետատան ցուցումներին և առողջապահության նախարարության հրահանգներին։
Կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին և պահպանել զգոնություն»,- ասված է Սևանի համայնքապետարանի տարածած հայտարարության մեջ: