Հիմք ընդունելով առողջապահության նախարարի 31.01.2020 թ. թիվ 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցը՝ ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլոգիական պլանային գործունեություն՝ հայտնում են ԱՆ-ից:
«Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլոգիական պլանային գործունեություն` հիմք ընդունելով առողջապահության նախարարի 31.01.2020 թ. թիվ 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցը։
Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարությունը մշակել է «Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում COVID-19-ի կանխարգելման և անվտանգ աշխատանքի կազմակերպման ուղեցույց»-պաստառը, որը ոլորտի մասնագետները կարող են ստանալ նախարարությունից (հասցե` Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3) և փակցնեն ստոմատոլոգիական կազմակերպություններում»,- ասված է հայտարարության մեջ: