ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարությանը:
«Ով ով, բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի իմ ղեկավարի «իմաստազուրկ լայվերի» արժեքը։
Նաև դրանց շնորհիվ է պարոն Սարգսյանը հայտնվել անհույս թոշակառուի կարգավիճակում։
Ինչ վերաբերում է հանրության հիասթափությանը, դրա միակ պատճառն այն է, որ պարոն Սարգսյանը և նրա կոռումպացված շրջապատը դեռևս գտնվում են ազատության կամ փախուստի մեջ»,- գրել է Մանե Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի գրասենյակն անդրադարձել էր վարչապետի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան այսօրվա գրառմանը։ Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարությունում նշված էր.
«Լավ կլինի վարչապետի մամուլի քարտուղարը տեր կանգնի իր ղեկավարի բովանդակազուրկ լայվերին` հասարակության մեջ օրեցօր խորացող հիասթափությունը և դրա վտանգավոր հետևանքները կանխելու նպատակով»: