Ուկրաինական SkyUp ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը, 144 ուղևորով մեկնել է Կիևից՝ հայտնում է AnalitikaUA.net-ը: Չվերթի շնորհիվ երկու երկրների քաղաքացիները տուն կվերադառնան:
Ուկրաինայի հայերի միությունից և Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունից ստացված տվյալների համաձայն` Կիևից մեկնել է 144 ուղևոր, իսկ Երևանից կմեկնի 160 ուղևոր:
Ուկրաինայի մայրաքաղաք ժամանող ուղևորների համար կարանտին անցնելու ձևը ինքնամեկուսացումն է Дій вдома հավելվածի միջոցով:
Այս չվերթով Երևան ժամանող ուղևորները 14-օրյա կարանտին կանցնեն:
Հիշեցնենք, որ սա SkyUp ավիաընկերության արդեն երկրորդ չարտերային թռիչքն է. առաջինը թռիչքն իրականացվել էր մարտի 25-ին, որի ժամանակ 62 ուղևոր էր թռել Կիևից, իսկ Երևանից` 92 ուղևոր: