Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հրապարակել է SkyUp ավիաընկերության ապրիլի 28-ի՝ ժ․ 15։00-ի՝ Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղևորների ցուցակը։
«Նախապես գրանցված անձանցից մի քանիսը տարբեր պատճառներով հրաժարվել են մեկնել։ Ինքնաթիռում կա ազատ 7 տեղ։
Խնդրում ենք ստուգել ձեր տվյալների առկայությունը ցուցակում, իսկ ովքեր չեն արձանագրվել, խնդրում ենք շտապ հաղորդագրություն ուղարկել դեսպանության FB էջին կամ զանգել մեզ թեժ գծով +380733737447»,- ասված է հայտարարության մեջ: