Ուկրաինայի կառավարությունը Գերագույն ռադայից հետ է կանչել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին երկրի բարեփոխումների հարցերի փոխվարչապետ նշանակելու առաջարկը: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ հղում կատարելով Цензор.нет-ին:
Հայտնի է դարձել, որ երկար բանակցություններից հետո «Ժողովրդի ծառա» խմբակցությունում 248 պատգամավորներից հաջողվել է ստանալ 140-170 ձայն Սաակաշվիլիի նշանակման օգտին:
Քանի որ նախագահական խմբակցությունում համապատասխան աջակցություն չկա, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին որոշել է հրապարակավ ելույթ չունենալ հաջակցություն Սաակաշվիլիի: