«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ հռոմեական ակումբում մնալու մասին։ Մխիթարյանի իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին»։
«Ես նախկինում խոսել եմ այդ մասին, նույնը կասեմ հիմա: Ցանկությունս մեծ է, որ Մխիթարյանը չհեռանա «Ռոմայից»։ Նա նույնպես ուզում է մնալ։
Պետք է ընդունենք, որ հիմա չնախատեսված դադար է, սակայն շատ շուտով «Արսենալի» հետ բանակցությունները կշարունակվեն։ Ուզում եմ շարունակել համատեղ աշխատանքը Հենրիխի հետ։ Նա մեծագույն խաղացող է և հիանալի մարդ»,- Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերում Sports.ru-ն։