Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հայտարարել է, որ ՄԱԿ-ի միջնորդությամբ 2015-ին ստորագրված համաձայնագիրն անցյալի փաստաթուղթ է՝ խոստանալով, որ իր իշխանությունը նոր համաձայնագիր կկնքի: Այս մասին գրում է Al Jazeera-ն:
«Քաղաքական համաձայնագիրն ավերել է երկիրը: Մենք կաշխատենք երկրում մշտական քաղաքացիական ինստիտուտներ կառուցելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ»:
Այս մասին Հաֆթարը հայտարարել է հեռուստաեթերի ժամանակ: Խալիֆա Հաֆթարը, սակայն, չի նշել այդ որոշմանը հասնելու ձևերի մասին:
Հիշեցնենք, որ 2019-ի ապրիլին Հաֆթարը ռազմական գործողությունների հետևանքով վերահսկողություն էր սահմանել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում: Սակայն նրանց ուժերին անդադար դիմակայում են կառավարության համատարիմ ուժերը: