Gazetta dello Sport-ը փոխանցել է իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոյի կարծիքը Իսպանիայի ֆուտբոլային ակումբների ֆինանսական վնասների մասին, որը առաջանում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետևանքով։ Կապելոն անդրադարձել է նաև ֆուտբոլիստներին տրվող մեծ գումարներին և ակնկալել է փոփոխություններ կորոնավիրուսից հետո։
«Կարծում եմ՝ Իսպանիայում միակ թիմը, որը չի տուժելու կորոնավիրուսից ֆինանսական տեսանկյունից, «Ռեալ Մադրիդն» է։ Թե՛ «Բարսելոնան», թե՛ «Աթլետիկոն» տուժելու են։ Տրանսֆերային շուկայում հեղափոխական փոփոխություններ են սպասվում։ Մենք հասել էինք նրան, որ ֆուտբոլիստներին անհեթեթ հոնորարներ էին տալիս։ Հիմա ամեն ինչ փոխվելու է»,- ասել է Կապելոն։