Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Ֆինանսների նախարարի խոսքով՝ թեև նախատեսված էր 4.9 տոկոս տնտեսական աճ, սակայն ստեղծված վիճակում սպասվում է 2 տոկոս անկում: Հարցի քննարկումից հետո թեժ բանավեճ է տեղի ունեցել խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև: Ամեն ինչ սկսվել է Մարուքյանի հայտարարությունից, որով նա առաջարկում էր քաղաքացիներին 100 հազար դրամ բաժանել: Ալեն Սիմոնյանն առաջարկը որակել է պոպուլիզմ և «Լուսավոր Հայաստանը» համեմատել «Օրինաց երկրի» հետ: Թեմայի շուրջ վիճաբանություն է սկսել, հնչել են փոխադարձ վիրավորանքներ: