Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ մարզում կա կորոնավիրուսով վարակված 275 մարդ, որից ապաքինվել են 128-ը, 4-ը՝ մահացել։
«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 275 է, որոնցից 128-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 143 պացիենտ»,- ասված է մարզպետի գրառման մեջ: