Worldometers կայքը ներկայացնում է կորոնավիրուսի համավարակի այսօրվա վիճակագրության տվյալները:
Աշխարհում վարակակիրների թիվը հասել է 3.066.449-ի: Մահացության ցուցանիշը 211.663 է: Ավելացել է նաև ապաքինվածների թիվը: Վարակից բուժվել է 923.448 հիվանդ:
Վարակակիրների ու մահացածների թվով կրկին առաջատար է Միացյալ Նահագները: Այս երկրում վարակվածների թիվն անցել է 1 միլիոնից, մահացել է մոտ 57 հազար մարդ:
Երկրորդ տեղում Իսպանիան է: Եվրոպական այս երկրում կա ավել քան 229 հազար վարակակիր: Մահացել է ավելի քան 23.500 մարդ:
Վարակակիրների թվով երրորդ տեղում Իտալիան է, որտեղ վարակակիրների ցուցանիշը մոտենում է 200 հազարի: Մահացել է 27 հազար հիվանդ:
Ֆրանսիան չորրորդ տեղում է: Այստեղ վարակվել է ավելի քան 165 հազարը: Մահացածների թիվը գերազանցում է 23 հազարը:
Հինգերորդը Գերմանիան է: Կա ավելի քան 158 հազար վարակակիր, մահացության ցուցանիշն ավելի քան 6 հազար է: Այստեղ ապաքինվել է 114.500 մարդ:
Հաջորդում է Մեծ Բրիտանիան: Միացյալ Թագավորությունում վարակվել է 157 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 21 հազարը: