Մեթանոլի՝ որպես կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի օգտագործումը ճակատագրական է եղել հարյուրավոր իրանցիների համար: Ընդհանուր առմամբ, մեթանոլ օգտագործելուց մահացել է 728 մարդ: Այս մասին Associated Press գործակալությանը հայտնել է Իրանի առողջապահության նախարարության խորհրդականը, գրում է Interfax-ը:
Գործակալությունը գրում է, որ շարիաթի օրենքների համաձայն՝ Իրանում ալկոհոլի օգտագործումը խստիվ արգելվում է, սակայն հանրության մեջ ակտիվ շրջանառվում է սխալ համոզմունքը, որ մեթանոլն օգնում է կորոնավիրուսի դեմ բուժմանը: