Իսպանիայում կորոնավիրուսի մահվան դեպքերը նվազել են՝ հասնելով 301-ի, մինչդեռ ապրիլի սկզբին եվրոպական այս երկրում մահացության ցուցանիշը երեք անգամ ավելի շատ էր՝ գրում է Reuters գործակալությունը:
Համեմատաբար հուսադրող ցուցանիշը Իսպանիայի կառավարությանը թույլ է տալիս օրակարգ մշակել Եվրոպայում ամենախիստ կանատինային ռեժիմն ունեցող երկրում մեղմել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խստացված սահմանափակումները:
Մարտի 14-ից Իսպանիայում թույլատրվում էր միայն մթերքի խանութ կամ բուժհաստատություն գնալը, ինչը կաթվածահար է արել երկրի տնտեսությունն ու աշխատաշուկան:
Իսպանիայի սահմանափակումները թուլացնելու թեման քննարկելու նպատակով երկրի կառավարությունը նիստ է գումարել: Վարչապետ Պեդրո Սանչեսը կներկայացնի կառավարության ծրագիրը: