Cadena SER-ը հաշվել է, թե ֆինանսական ինչ կորուստներ կարող են ունենալ Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
Աղբյուրի տեղեկություններով՝ մրցաշրջանի դադարեցմամբ և մնացած մասն առանց հանդիսատեսի անցկացնելու պահանջով պայմանավորված՝ «Ռեալն» ու «Բարսելոնան» կկրեն 300-400 միլիոն եվրոյի կորուստ։
Ըստ նախնական գնահատման՝ մինչև դեկտեմբեր թիմերը տոմսերի վաճառքից կարող էին ստանալ ավելի քան 50 միլիոն եվրո։
Միևնույն ժամանակ նշվում է, որ եթե Իսպանիայում մրցաշրջանը չշարունակվի, իսպանական ֆուտբոլը մոտ 1,6 միլիարդ եվրոյի կորուստ կունենա։