Կորոնավիրուսով պայմանավորված՝ դպրոցականների համար ուսումնական կիսամյակը կավարտվի մայիսի 22-23-ին՝ տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Շրջանավարտները ատեստատ կստանան մայիսի 25-ին, իսկ երբ կորոնավիրուսի վտանգը նահանջի՝ կորոշվի վերջին զանգի օրը։
Փոխնախարարը նաև անդրադարձել է լուրին՝ թե բուհական քննությունների հետ կապված նախարարությունից արտահոսք է եղել։