Երևանի ավագանին համաձայնություն տվեց Հնդկաստանի հոգևոր և քաղաքական առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանը մայրաքաղաքի Հալաբյան-Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելուն:
Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության հատուկ ծրագրերի կարգավորման պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը նշեց, որ առաջարկը եղել է ԱԳՆ-ի կողմից՝ համաձայնեցված հնդկական կողմի հետ: Գանդիի արձանի տեղափոխման, տեղադրման ֆինանսական ծախսերը կհոգա հնդկական կողմը: