Երևանի ավագանին այսօր հրավիրած նիստի ընթացքում որոշում կայացրեց մայրաքաղաքի պուրակներից մեկն անվանակոչել Լեոնիդ Ենգիբարյանի անունով:
Որոշման մեջ նշվում է.
«1. Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երևանի կրկեսին հարակից պուրակն անվանակոչել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, մնջկատակ, ծաղրածու, գրող և թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ՝ «Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Նշենք, որ պուրակում շուտով կվերատեղադրվի հանրահայտ արտիստի արձանը: